Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎՐՈՊԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍՈՒՄ Է 200 ՄԼՐԴ ԵՎՐՈ

Եվրամիության անդամ երկրները պաշտպանության վրա տարեկան ծախսում են 200 մլրդ եվրո, որը զգալի գումար է, և այն անհրաժեշտ է օգտագործել առավել արդյունավետ:  Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյ՝ Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում:  

Համաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության խորացումն՝ ուղղված ռազմական հնարավորությունների զարգացմանը: Նա ընդգծել է, որ Եվրոպան արդյունաբերական և գիտատեխնիկական վերազինման կարիք ունի:

Share