Բաժին. Տնտեսական

МТС-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 59% ԱՃ

Հեռահաղորդակցության ոլորտի ռուսական առաատար МТС ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ամիսներին МТС-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 59%-ով և կազմել 512 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթն աճել է 2,7%-ով և կազմել 3,014 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականի առաջին եռամսակում МТС ընկերության կապիտալ ծախսերը կազմել են 463,3 մլն ԱՄՆ դոլար, որոնք ուղղվել են ՌԴ-ում 3G ցանցի զարգացմանը:

МТС (ОАО “Мобильные ТелеСистемы”) ընկերությունը բջջային կապի առաջատար օպերատոր է, որն իր գործունեությունն է ծավալում Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Թուրքմենիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Հայաստանում` իր «ՎիվաՍել-ՄՏՍ» դուստր ընկերության միջոցով:

Ընկերության հիմնական բաժնետերը «ԱՖԿ-Սիստեմա» հոլդինգն է:

Share