Բաժին. Տնտեսական

VODAFONE-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 14.5%-ՈՎ

Հասույթի ցուցանիշով աշխարհի խոշորագույն կապի օպերատոր Vodafone Group Plc. ընկերությունն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 14,5%-ով և կազմել 6,95 մլրդ ֆունտ (11 մլրդ ԱՄՆ դոլար):

Միևնույն ժամանակ, Vodafone-ի տարեկան համախառն հասույթն աճել է 1,2%-ով և կազմել 46,41 մլրդ ֆունտ  (73,4 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ գործառնական շահույթը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 11.18 ֆունտի (18,6 մլրդ ԱՄՆ դոլար)

Vodafone ընկերությունը հիմնադրվել է 1983 թվականին, Մեծ Բրիտանիայում: Ներկայումս ընկերության ծառայություններն իր դուստր ընկերությունների միջոցով հասանելի են աշխարհի 27 երկրներում:

Share