Բաժին. Տնտեսական

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴՆ APPLE-Ն Է

Ամերիկյան Apple բրենդն այս տարի ևս ճանաչվել է ամենաթանկն աշխարհում: Բրիտանական Millward Brown Optimor ընկերության ամենամյա BrandZ Top 100 վարկանիշում այն գնահատվել է 183 մլրդ ԱՄՆ դոլար: Համաձայն վիճակագրության՝ iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների արտադրողը մեկ տարվա ընթացքում ապահովել է Apple բրենդի արժեքի 19% աճ:

Աշխարհի 100 ամենաթանկ ապրանքային նշանների վարկանիշի երկրորդ հորիզոնականում IBM-ն է: Վերջին մեկ տարվա ընթացքում IBM բրենդի արժեքը բարձրացել է 15%-ով, և այժմ այս բրենդը գնահատվում է 116 մլրդ ԱՄՆ դոլար: BrandZ Top 100 վարկանիշի առաջատար եռյակը եզրափակում է Google-ը, որը, մեկ տարվա ընթացքում գրանցելով բրենդային արժեքի 3% անկում, այժմ գնահատվում է 108 մլրդ ԱՄՆ դոլար:

Վարկանիշի 4-րդից 6-րդ հորիզոնականներում են հայտնվել համապատասխանաբար McDonald”s (95 մլրդ ԱՄՆ դոլար), Microsoft (77մլրդ ԱՄՆ դոլար) և Coca-Cola (74 մլրդ ԱՄՆ դոլար) ապրանքային նշանները: Վերջիններիս հաջորդում են Marlboro-ն (74 մլրդ ԱՄՆ դոլար), AT&T-ն (69 մլրդ ԱՄՆ դոլար) և Verizon-ը (50 մլրդ ԱՄՆ դոլար): Աշխարհի թանկ ապրանքային նշանների առաջին տասնյակը եզրափակում է China Mobile բրենդը՝ 47 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով:

Այսպիսով, աշխարհի ամենաթանկ 10 ապրանքային նշանների վարկանիշում ընդգրկված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող 7 ընկերություններ:

Հատկանշական է նաև, որ 10-յակը ներկայացնող ընկերություններից 9-ն ամերիկյան են, 1-ը՝ չինական:

Նշենք նաև, որ Facebook-ը, որն այս տարի BrandZ Top 100 վարկանիշում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը, ճանաչվել է առավել արագ աճող բրենդը: Մեկ տարվա ընթացքում Facebook բրենդի արժեքն աճել է 74%-ով (33 մլրդ դոլար):

Share