Բաժին. Տնտեսական

LENOVO-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 73%-ՈՎ

Անհատական համակարգիչների արտադրության ոլորտում առաջատար չինական Lenovo Group-ը հրապարակել է 2011-2012 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, ընկերության զուտ շահույթն աճել է 73%-ով և կազմել 473 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան համախառն հասույթն աճել է 37%-ով և կազմել 29,6 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ հաշվետու տարում ընկերությունն ավելացրել է իր մասնաբաժինը համաշխարհային շուկայում՝ հասցնելով այն 12,9%-ի:

Նշենք, որ 2011-2012 ֆինանսական տարվա միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթն աճել էր 59%-ով և կազմել 67 մլն ԱՄՆ դոլար, իսկ հասույթն աճել էր 54%-ով և կազմել 7,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Share