Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ BOSCH-Ի ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 45%-ՈՎ

2011-2012 ֆինանսական տարվա արդյունքներով գերմանական Bosch ընկերությունների խմբի ընդհանուր շրջանառությունն ԱՊՀ երկրներում աճել է 45%-ով և կազմել 1,1 մլրդ եվրո:

Հաշվետու տարում այս տարածաշրջանում ընկերությունը կատարել է 4,6 մլն եվրոյի ներդրումներ, որը 1,5 անգամ գերազանցել է 2010 թվականի նույն ցուցանիշը:

Ըստ ընկերության հրապարակած ամփոփ հաշվետվության՝ 2011 թվականի արդյունքներով ընկերության վաճառքի ծավալերն Ուկրաինայում և Ղազախստանում աճել են 20%-ով և կազմել համապատասխանաբար 59 մլն եվրո և 12 մլն եվրո: Բելառուսում ցուցանիշը կրճատվել է 14%-ով և կազմել 38 մլն եվրո:

Միևնույն ժամանակ, ընկերության վաճառքի ծավալները համաշխարհային շուկայում աճել են 9%-ով և կազմել 51,5 մլրդ եվրո:

Փորձագետները կանխատեսում են, որ 2012 թվականին ընկերության արտադրանքի վաճառքի համաշխարհային ծավալները կաճեն 5%-ով, իսկ կապիտալ ներդրումները կգերազանցեն 3 մլրդ եվրոն:

Share