Տնտեսական

Գերմանիան չի ցանկանում խզել տնտեսական կապերը Չինաստանի հետ

Գերմանիայի իշխանությունները չեն ձգտում խզել տնտեսական կապերը Չինաստանի հետ, նրանք ցանկանում են պահպանել փոխգործակցությունը Պեկինի հետ։ Այս մասին ասվում է Պեկինի հետ հարաբերություններ կառուցելու Գերմանիայի կառավարության կողմից հաստատված ռազմավարական ծրագրում:

Այնուամենայնիվ, նշվում է, որ Գերմանիան ցանկանում է ավելի քիչ կախվածություն ունենալ կարևոր հատվածներում, որպեսզի նվազեցնի դրանց հետ կապված ռիսկերը։ Իրավիճակը Թայվանի նեղուցում, ինչպես ընդգծվում է տեքստում, ցույց է տալիս, թե որքան խոցելի են մատակարարման շղթաները, հատկապես կիսահաղորդիչների առումով:

«Տնտեսական հարաբերությունները մեր երկկողմ շփման կարևոր կողմն են: Չինաստանը կմնա գերմանական բիզնեսի հիմնական շուկան: Գերմանիան նաև կարևոր շուկա է չինական ընկերությունների համար», – ասվում է ծրագրում:

Share