Բաժին. Տնտեսական

COCA-COLA-Ն ԳՈՐԾԱՐԱՆ ԿԲԱՑԻ ՍՈՄԱԼԻԼԵՆԴՈՒՄ

Ամերիկյան Coca-Cola ընկերութունը պատրաստվում է բացել իր առաջին գործարանը Սոմալիի հյուսիսային շրջանում գտնվող ինքնահռչակ, «չճանաչված» Սոմալիլենդ պետությունում: Նոր գործարանում մեկ ժամում կարտադրվի 11 հազար շիշ արտադրանք, որի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 15 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին նշվում է Coca-Cola-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ այս նոր գործարանում կստեղծի 130 նոր աշխատատեղ:

Փորձագետները նշում են, որ գործարանի բացման արդյունքնում Սոմալիլենդում ոչ ալկոհոլային ըմպելիքների գները կնվազեն 40%-ով:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Coca-Cola ընկերությունը հիմնադրվել է 1886 թվականին: Ներկայումս ընկերությունն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի ավելի քան 200 երկրում, որտեղ աշխատում է շուրջ 700 հազար մարդ:

Coca-Cola բրենդը համարվում է ամենաճանաչվածն աշխարհում:

Share