Տնտեսական

Ռուսաստանի Բանկն գնաճի արագացում է կանխատեսում

Ռուսաստանի Բանկը շարունակում է ակնկալել, որ առաջիկա ամիսներին գնաճը կավելանա: 2023 թվականի ապրիլի 28-ի բազային սցենարով, հաշվի առնելով իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, 2023 թվականին գնաճը կկազմի 4.5-6.5%, ապա 2024 թվականին կմոտենա 4%-ին։

Միաժամանակ սպառողական գները հունիսին աճել են 0.37%-ով (մայիսին՝ 0.31%-ով)։ Սեզոնային ճշտված գների ամսական աճը շարունակել է արագանալ և կազմել 0.52% (մայիսին՝ 0.39%): Միջին հաշվով ապրիլ-հունիս ամիսների ընթացքում գների աճը կազմել է 0.41%, ինչը տարեկան կտրվածքով համապատասխանում է 6.4%-ի։ Շարունակել է աճել նաև տարեկան գնաճը՝ կազմելով 3.25% (մեկ ամիս առաջ՝ 2.51%)։

Կարգավորիչը կարծում է, որ ռուբլու թուլացման ազդեցությունը կարող է ավելի մեծ չափով փոխանցվել գների վրա, քանի որ պահանջարկն էլ ավելի է մեծանում, իսկ ապրանքների կուտակված պաշարները սպառվում են:

Բացառություն են կազմում որոշակի ապրանքներ և ծառայություններ, որոնց նկատմամբ պահանջարկը մնում է բարձր մակարդակի վրա։ Օրինակ՝ արտասահմանյան զբոսաշրջության և ավտոմեքենաների ծառայությունների մասով արժևորման տեմպը հունիսին դանդաղել է, բայց մնացել է բարձր։

Share