Տնտեսական

Հունգարիան ակնկալում է Քաթարից գազ ստանալ 2027-ից

Հունգարիան ակնկալում է Քաթարից հեղուկացված բնական գազ (LNG) ստանալ 2027 թվականից։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարարը՝ ելույթ ունենալով Քաթարի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։

«Էներգետիկ անվտանգությունը կարող է դառնալ երկու երկրների միջև համագործակցության ամենակարևոր ոլորտը, որը իրական հնարավորություն կտա 2027 թվականից Հունգարիային Քաթարի LNG մատակարարելու համար», – ասել է արտգործնախարարը՝ հիշեցնելով, որ դրա շուրջ բանակցություններն արդեն ընթանում են, – «Ոչ ոք չի կարող ժխտել, որ Պարսից ծոցի տարածաշրջանն այսօր ամենաարագ զարգացողն է աշխարհում, և նրա հետ համագործակցությունն ակնհայտորեն բխում է բոլոր նրանց շահերից, ովքեր ցանկանում են պահպանել տնտեսական աճը ներկա դժվարին պայմաններում»:

Հիշեցնենք՝ 2022-ի դեկտեմբերին Հունգարիան պայմանագիր է ստորագրել Քաթարի հետ գազի մատակարարման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Երկրի կառավարությունը կարծում է, որ կարող է ստանալ Քաթարի LNG Խորվաթիայի Ադրիատիկ ափին գտնվող տերմինալների միջոցով։ Այդ հարցերի շուրջ բանակցություններ են վարում հունգարական MVM ընկերությունը և Քաթարի պետական ​​QatarEnergy ընկերությունը։

Share