Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՏՐԱՆՍԱԿՑԻՈՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՐԿՄԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ

Եվրահանձաժողովը հաստատել է տրանսակցիոն ծախսերի հարկման ծրագիրը, ըստ որի՝ եվրոպական և ոչ եվրոպական ընկերությունների միջև եվրոպական ֆինանսական ինստիտուտների կողմից թողարկված ակտիվների միջոցով առևտրային գործարքները պետք է հարկման ենթարկվեն: Նշենք, որ հարկային տոկոսադրույքը սահմանվել է գործարքի ընդհանուր արժեքի 0,1%-ի չափով:

Փորձագետների հաշվարկների համաձայն՝ ծրագիրը հնարավորություն կտա ԵՄ-ի բյուջեն համալրել տարեկան 60 մլրդ եվրոյով:

Մեծ Բրիտանիայի կառավարության պնդմամբ՝ ծրագիրը մեծ վնասներ կհասցնի ֆինանսական շուկաներին՝ նվազեցնելով վերջիններից մրցունակությունը:

Նշենք, որ Լոնդոնին է բաժին ընկնում եվրոպական ֆինանսական գործարքների 80%-ը:

Share