Տնտեսական

Ֆրանսիան գրեթե 10 տարվա ընթացքում առաջին անգամ կրճատված ծախսերով բյուջեի նախագիծ է պատրաստում

Ֆրանսիայի իշխանությունները ծրագրում են 2024-ին կրճատել պետական ​​ծախսերը շուրջ 4.2 միլիարդ եվրոյով՝ հասնելով 428.8 միլիարդ եվրոյի: Այս մասին հաղորդում է Les Echos թերթը:

Հրատարակության համաձայն՝4.2 միլիարդ եվրոյի կրճատում նախատեսող բյուջեի նախագիծը խորհրդարան է ներկայացվել կիրակի օրը։ Les Echos-ը մանրամասնում է, որ իշխանությունները կրճատել են ծախսերը «գրեթե 10 տարվա մեջ առաջին անգամ»։

Ըստ թերթի՝ իշխանությունները մտադիր են ամենամեծ խնայողությունները ստանալ՝ հրաժարվելով այսպես կոչված «սակագնային վահանից», որը կոչված էր կասեցնելու սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի աճը։ Այս միջոցի մերժումը Ֆրանսիային թույլ կտա 14 միլիարդ եվրոյով կրճատել ծախսերը։

Share