Տնտեսական

Ռուսաստանցիների հոսքը Վրաստան կես տարում ավելի քան կրկնակի աճել է

Ռուսաստանի քաղաքացիների թիվը, որոնք հունվարից մինչև հունիս այցելել են Վրաստան, գերազանցել է 577 հազարը, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նշվում է, որ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունից ժամանածների թիվը կազմել է 577.6 հազար, ինչը 133.7 %-ով ավելի է 2022 թվականի առաջին վեց ամսվա տվյալներից։ Այցելուների թվով Ռուսաստանը զիջում է միայն Թուրքիային, որտեղից Վրաստան է ժամանել 582.5 հազար մարդ (աճը՝ +122.2%)։ Միջազգային այցելուների ընդհանուր թիվը գերազանցել է 2.8 միլիոնը, ինչը 2022 թվականի տվյալներից ավելի է 75.9 %-ով։

Ըստ գերատեսչության՝ 2023 թվականին ակտիվորեն Վրաստան են այցելել նաև Հայաստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Ղազախստանի և Ուկրաինայի քաղաքացիները:

Share