Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

Մինչև 2015 թվականը Չինաստանն, ամենայն հավանականությամբ, առաջ կանցնի ԱՄՆ-ից և կճանաչվի աշխարհի ամենամեծ սպառողական շուկան: Չինաստանի Առևտրի նախարարության գնահատմամբ՝ նման զարգացման համար երկրում կան բավարար նախադրյալներ: Մասնավորապես, երկրում արագ տեմպերով շարունակում է խորանալ ուրբանիզացման գործընթացը, և դրան զուգահեռ աճում են Չինաստանի բնակչության եկամուտներն ու մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը: Սպասվում է, որ արդեն 2015 թվականին Չինաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը:

Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով մանրածախ առևտրի շրջանառությունն ԱՄՆ-ում, որն այսօր այս ցուցանիշով աշխարհում բացարձակ առաջատար է, կազմել է 4.6 տրիլիոն դոլար:

Share