Տնտեսական

Քաթարը և Թուրքիան կուսումնասիրեն ներդրումային հնարավորությունները առևտրի, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում

Քաթարն ու Թուրքիան պայմանավորվել են ակտիվացնել արտահանման ֆինանսավորման, զբոսաշրջության և մաքուր էներգիայի աղբյուրներում ներդրումային հնարավորությունների ուսումնասիրությունը։

«Բանակցությունների ընթացքում ընդգծվել է երկու երկրների հաստատակամ ցանկությունը՝ խորացնել երկկողմ համագործակցությունը՝ առևտրաշրջանառության և տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով: Երկու երկրները վերահաստատել են նաև համատեղ աշխատանքի պատրաստակամությունը՝ ամրապնդելու իրենց դիրքերը գլոբալ տնտեսությունում։ Դրա հիման վրա կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ տեխնիկական խմբերի աշխատանքը՝ փոխշահավետ ներդրումային հնարավորությունները բացահայտելու համար, հատկապես արտահանման ոլորտում։»,- ասվում է զեկույցում։

Էրդողանը Քատար է ժամանել երեկ երեկոյան։ Սա նրա երկրորդ կանգառն է Պարսից ծոցի երկրներում եռօրյա շրջագայության մեջ, որն ուղղված է Թուրքիայի տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելուն։ Ավելի վաղ այցելել էր Սաուդյան Արաբիա, իսկ Քատարից հետո կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։

Share