Բաժին. Տնտեսական

Twitter-ը սկսում է վճարել Blue օգտատերերին գովազդ ցուցադրող թվիթների համար

Twitter-ը սկսել է օգտատերերին տրամադրել իրենց թվիթերի միջև ցուցադրվող գովազդից ստացված եկամուտը, հաղորդում է TechCrunch-ը: Դրամայնացման ծրագրին կարող են միանալ Twitter Blue-ի բաժանորդները, ովքեր վերջին 3 ամիսների ընթացքում թվիթերի առնվազն 5 մլն դիտումներ են ունեցել: Առաջին փուլում սոցցանցը 5 մլն դոլար կբաշխի հեղինակների միջև։

Սեքսուալ բովանդակության, ֆինանսական բուրգերի կամ արագ հարստանալու սխեմաների մասին գրառումների, բռնության, հանցավոր վարքի, մոլախաղերի, թմրանյութերի և ալկոհոլի հեղինակները չեն կարողանա միանալ ծրագրին:

Հետաքննող լրագրող Բրայան Կրասենշտեյնը, ով ունի մոտ 750,000 բաժանորդ, հայտնել է 24,305 դոլար վճարման մասին, երաժշտական ​​բլոգեր SK-ն (230,000 բաժանորդ) ստացել է 2,236 դոլար, քաղաքական մեկնաբան Բենի Ջոնսոնը (1,7 մլն բաժանորդ) ստացել է 9,546 դոլար:

Գումարը որոշվում է ծածկույթով: Օրինակ՝ հեղինակ Էշլի Սենտ Քլերը (710,000 հետևորդ) վաստակել է 7153 դոլար և փետրվարից հուլիս ամիսներին իր թվիթերում ունեցել է մոտ 840 մլն դիտում: Այսինքն՝ 1 մլն տպավորությունների դիմաց նա ստացել է 8,52 դոլար։ Հայտնի չէ, թե արդյոք հաշվարկը տատանվում է օգտատիրոջից օգտատեր:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share