Բաժին. Տնտեսական

ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարության համաձայն՝  սույն թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած է համարվում «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը՝ համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի (30.11.2011թ.) դրույթների: Դրանով պայմանավորված՝ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների կողմից դադարեցվում է սոցիալական ապահովության քարտերի համար քաղաքացիների դիմումների ընդունումը:

Ս.թ. հունիսի 1-ից հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը կամ քաղաքացու բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն:

Share