Տնտեսական

ԵՄ-ում էլեկտրական մեքենաների վաճառքը հունիսին առաջին անգամ գերազանցել է դիզելային մեքենաների վաճառքը

Եվրամիությունում հունիսին վաճառված էլեկտրական մեքենաների քանակն առաջին անգամ գերազանցել է դիզելային մեքենաների վաճառքը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան:

Ըստ ասոցիացիայի տվյալների՝ հունիսին վաճառված մարդատար ավտոմեքենաների ընդհանուր թվում էլեկտրական մեքենաների մասնաբաժինը 10.7 %-ից հասել է 15.1%-ի (1 միլիոն մեքենաներից շուրջ 158 հազարը)՝ առաջին անգամ գերազանցելով դիզելային մեքենաների վաճառքը։ Էլեկտրական մեքենաները ԵՄ-ում անձնական տրանսպորտային միջոցների երրորդ ամենատարածված տեսակն են։

Դիզելային վառելիքով մեքենաները կազմել են ընդհանուր վաճառքի 13.4%-ը (մոտ 140 հազ.)։ Այնուամենայնիվ, ԵՄ-ում ամենատարածված մեքենաները շարունակում են մնալ բենզինային շարժիչով մեքենաները (36.3%)։

Դրանց հաջորդում են հիբրիդային մեքենաները (24.3%), որոնց վաճառքը հունիսին կազմել է 32.4 %՝ հասնելով 254 հազարի։

Ասոցիացիան նաև նշում է, որ ԵՄ-ում նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքը 2023 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.9%-ով։ Ընդհանուր առմամբ, այս ընթացքում ԵՄ-ում վաճառվել է 5.4 մլն ավտոմեքենա։

Share