Տնտեսական

Reuters. Հնդկաստանը կարող է կրճատել արևածաղկի ձեթի ներմուծումը հացահատիկի գործարքի դադարեցումից հետո

Հնդկաստանը, հացահատիկի գործարքի դադարեցումից հետո, առաջիկա ամիսներին կարող է կրճատել արևածաղկի ձեթի ներմուծումը 30%-ով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Այսպիսով, հուլիսին Հնդկաստանը կարող է ներկրել մոտ 275 հազար տոննա արևածաղկի ձեթ։ Սակայն օգոստոսից այս ցուցանիշը կարող է իջնել մինչև 200 հազար տոննայի՝ այս ապրանքի ինքնարժեքի աճի պատճառով: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում դրա սփոթ գները մեկ տոննայի դիմաց 850 դոլարից աճել են մինչև 965 դոլար՝ հացահատիկի գործարքի ավարտի մոտալուտ ամսաթվի ֆոնին:

«Արևածաղկի ձեթի շուկայում անորոշությունը կստիպի որոշ արտադրողների անցնել արմավենու և սոյայի ձեթի, որոնք ավելի մատչելի կլինեն», – ասել է Sunvin Group սննդի յուղի խորհրդատվական ընկերության տնօրեն Սանդիպ Բաջորիան:

Հնդկաստանը ավանդաբար արմավենու յուղ է գնում Ինդոնեզիայից, Մալայզիայից և Թաիլանդից, իսկ սոյայի ձեթը Արգենտինայից, Բրազիլիայից և ԱՄՆ-ից։

Share