Տնտեսական

Արցախի ՄԻՊ. Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջությամբ արգելափակելու հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ստեփանակերտի ամենամեծ սուպերմարկետից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ սուպերմարկետն ամբողջությամբ դատարկ է։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է, որ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունը տառապանքներ է պատճառում 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի։

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղից հաղորդում է՝ փաստաթղթավորելով աղետալի հումանիտար հետևանքները և խնդրելով միջազգային անհապաղ միջամտության»,- գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից փակ է պահում Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը:
Share