Տնտեսական

Իլոն Մասկն այլևս չի հասկանում՝ ինչ է կատարվում համաշխարհային տնտեսությունում

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը խոստովանել է, որ չի հասկանում համաշխարհային տնտեսության իրավիճակը մշտական ​​փոփոխությունների պատճառով։ Նրա խոսքով՝ նման տուրբուլենտության ֆոնին Tesla-ն կարող է նվազեցնել էլեկտրական մեքենաների գինը:

«Մի օր ինձ թվում է, որ համաշխարհային տնտեսությունը փլուզվում է, իսկ հաջորդ օրը ամեն ինչ կարգին է: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում, գրողը տանի: Ցավալի է, որ ես չգիտեմ», – ասել է Մասկը երկրորդ եռամսյակում ընկերության ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ձեռնարկատերը իրավիճակը բնութագրել է որպես «բուռն ժամանակներ» և ակնարկել, որ Tesla-ն կարող է իջեցնել էլեկտրական մեքենաների գինը։

«Երբ տոկոսադրույքները կտրուկ աճում են, մենք, ըստ էության, պետք է նվազեցնենք մեքենաների արժեքը: Վերջերս եղել է պատմության մեջ տոկոսադրույքների ամենասուր աճը, ուստի մենք պետք է ինչ-որ կերպ արձագանքենք իրավիճակին»,- ասել է Մասկը:

Գործարարը բազմիցս տնտեսական կանխատեսումներ է արել։ Օրինակ՝ 2022-ի հոկտեմբերին նա ասաց, որ ԱՄՆ-ում ռեցեսիան կարող է տևել մինչև 2024 թվականի գարուն։

Share