Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՆԼԱՅՆ ԳՈՎԱԶԴԻ ՇՈՒԿԱՆ ԱՃԵԼ Է 55%-ՈՎ

2011 թվականին Ռուսաստանի օնլայն գովազդի շուկան աճել է 55,5%-ով և կազմել 1,12 մլրդ եվրո: Այս ցուցանիշով Ռուսաստանը Եվրոպայում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Interactive Advertising Bureau (IAB) ընկերության ուսումնասիրության համաձայն՝  հաշվետու այս մեկ տարում Եվրոպայում օնլայն գովազդի շուկան աճել է 14,5%-ով և կազմել 20,9 մլրդ եվրո:

Նշենք, որ Եվրոպայում օնլայն գովազդի խոշորագույն շուկաներն են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդեռլանդերը, որոնց բաժին է ընկնում ընդհանուր շուկայի 67,9%-ը:

Share