Բաժին. Տնտեսական

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2012Թ.-Ի ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի ներդրումային ծրագրին` 8 200,8 մլն դրամ ծավալով (առանց ավելացված արժեքի հարկի): Ընկերության ներդրումային ծրագիրը հաստատվել է հետևյալ հիմնական ուղղություններով.

– հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանման, անվտանգության ապահովման և մաշված սարքավորումների փոխարինմանն ուղղված ներդրումներ՝ 1 554,6 մլն դրամ,

– թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տարեկան հաճախականության և տևողության կրճատմանն ուղված ներդրումներ՝ 630,0 մլն դրամ,

– նոր սպառողների միացմանը և հատուկ ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումներ` 3 855,0 մլն դրամ,

– առևտրային հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված ներդրումներ՝1 266,2 մլն դրամ,

– բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 895,0 մլն դրամ:

Share