Բաժին. Տնտեսական

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 13%-ՈՎ

2012 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, Հայաստանում արձանագրվել է բենզինի 0.3% գնաճ: Այս նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքի գինը մնացել է անփոփոխ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 9.9%-ով  և 4.9%-ով: Միևնույն ժամանակ, 2011 թվականի  դեկտեմբերի համեմատ  ցուցանիշների աճը կազմել է համապատասխանաբար 13.0%  և 4.9%:

Share