Բաժին. Տնտեսական

ՖՈՐՄՈՒԼԱ 1-Ը ՀԵՏԱՁԳԵԼ Է ԻՐ IPO-Ն

Ֆորմուլա 1-ը որոշել է անորոշ ժամանակով հետաձգել արժեթղթերի առաջնային տեղաբաշխումը (IPO): Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նախատեսվում էր, որ IPO-ի շրջանակներում ընկերությունը կտեղաբաշխի իր բաժնետոսմերի 20%-ը: Նշենք, որ ավելի վաղ CVC Capital Partners ընկերությունը, որը տնօրինում է Formula One Group-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (63,4%), հայտարարել էր, որ Սինգապուրի բորսայում նախատեսվող IPO-ի արդյունքում մտադիր է ներգրավել շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար:

Վերլուծաբանների ավելի վաղ արված կանխատեսումների համաձայն՝ IPO-ի իրականցման արդյունքում CVC Capital Partners ընկերության կապիտալիզացիայի մակարդակը կարող էր գերազանցել 10 մլրդ ԱՄՆ դոլարը:

Նշենք, որ  «Ֆորմուլա 1»-ի տարեկան եկամուտները գերազանցում են 1,7 մլրդ եվրոն:

Share