Տնտեսական

Վրաստան բենզինի և դիզվառելիքի ներկրումն առաջին կիսամյակում աճել է 6.2%-ով

Բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումը Վրաստան հունվարից հունիս 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2%-ով։ Այս մասին հայտնել են Վրաստանի նավթամթերք ներմուծողների միությունից։

«2023 թվականի հունվար-հունիսին Վրաստան բենզինի և դիզվառելիքի ներկրումը կազմել է 554.2 հազար տոննա, ինչը 32.5 հազար տոննայով է, այսինքն՝ 6.2%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածը»,- ասվում է զեկույցում։

Բենզինի ներմուծումը կազմել է 273.7 հազար տոննա, իսկ դիզելինը` 280.5 հազար տոննա։ Ներկրողներից ամենամեծ բաժինը բաժին է ընկնում Ռուսաստանին (81.1%). այնտեղից ներկրվել է 449.5 հազար տոննա։ Վրաստան բենզին և դիզել է ներկրվել նաև Ռումինիայից, Թուրքմենստանից, Ադրբեջանից, Բելառուսից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից և Բուլղարիայից։

Share