Բաժին. Տնտեսական

ՕԲԱՄԱ. «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍՏՎԵՐ ԵՆ ԳՑՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

ԱՄՆ տնտեսության արագ վերականգնմանն ու զարգացմանը խոչընդոտում են համաշխարհային շուկայում վառելիքի բարձր գներն ու Եվրագոտու տնտեսական խնդիրները: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ընդգծելով, որ վառելիքի բարձր գները զգալի հարված են հասցնում ամերիկացիների եկամուտներին, իսկ եվրոպական ճգնաժամն էլ աստիճանաբար ստվեր է գցում ամերիկյան տնտեսության վրա:

ԱՄՆ նախագահն իր ելույթում նաև նշել է, որ չնայած վերջին 2 տարվա ընթացքում երկրի գործարար հատվածը ստեղծել է շուրջ 4,3 մլն նոր աշխատատեղ, ամերիկյան տնտեսությանն, այնուամենայնիվ, չի հաջողվում վերջնականապես հաղթահարել նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրն այն արագությամբ, որն ակնկալում է ԱՄՆ կառավարությունը:

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012 թվականի միայն մայիս ամսին ԱՄՆ-ում բացվել է 69 հազար նոր աշխատատեղ, որի արդյունքում գործազրկության մակադակը երկրում կազմել է 8,2%:

Share