Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՍԱՎ ՆԱԵՎ ԿԻՊՐՈՍ

Եվրոպական ճգնաժամը շարունակում է գրավել նոր երկրներ: Լուրջ ֆինանսական խնդիրների մասին հայտարարել է նաև Կիպրոսը՝  ընդօրինակելով իր «մեծ քրոջը»՝ Հունաստանին: Արևմտյան աղբյուրները հաղորդում են, որ Կիպրոսն, ամենայն հավանականությամբ, կդառնա եվրոպական 4-րդ երկիրը, որը ֆինանսական օգնություն կխնդրի տարածաշրջանի իր գործընկեր երկրներից:

Այժմ Կիպրոսում առավել մեծ խնդիրներ նկատվում են բանկային համակարգում: Երկրի կենտրոնական բանկի պաշտոնական հայտարարության համաձայն՝ մինչև ընթացիկ ամսվա վերջ Կիպրոսի երկրորդ խոշորագույն բանկի՝ Cyprus Popular Bank-ի փրկության համար կպահանջվի լրացուցիչ 1,8 մլրդ եվրո: Հակառակ դեպքում, այս բանկը կարող է ազգայնացվել:

Նշենք, որ Կիպրոսի ՀՆԱ-ն գնահատվում է 17.3 մլրդ եվրո:

Share