Բաժին. Տնտեսական

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

Ավստրալիայի կենտրոնական բանկն իջեցրել է հաշվարկային տոկոսադրույքը և այն սահմանել վերջին շուրջ 3  տարիների կտրվածքով ամենացածր՝  3.5% մակարդակում: Նման քայլը վերլուծաբանները պարզաբանում են Չինաստանի տնտեսության աճի տեմպերի կրճատմամբ, ինչով պայմանավորված Ավստրալիայում զգալի նվազել են հումքային ապրանքների գները՝ «ստիպելով» երկրի կենտրոնական բանկին անցել առավել մեղմ քաղաքականության:

Ինչպես ընդգծում են վերլուծաբանները՝ ներկայիս պայմաններում Ավստրալիայի տնտեսությունում ստեղծվել է հակասական իրավիճակ. մի կողմից գործազրկության մակարդակը երկրում շարունակում է մնալ ցածր` 4,9%, և երկրի տնտեսության տարբեր ոլորտներում նկատվում է ներդրումների աճ, մյուս կողմից՝ հումքային ապրանքների գները շարունակում են նվազել ու ասիական երկրներ արտահանման ծավալները «զսպում են» տնտեսական աճը:

Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա ամիսներին Ավստրալիայի տնտեսության աճի տեմպերը կարող են նվազել:

Ավստրալիայի կենտրոնական բանկի պաշտոնական կանխատեսման համաձայն՝ 2012 թվականին երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի 3%, իսկ սպառողական գների ինդեքսը կաճի 2,5%-ով:

Share