Բաժին. Տնտեսական

S&P. ԵՎՐԱԳՈՏՈՒՑ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 33% է

Միջազգային Standard&Poor’s վարկանիշային գործակալությունը գնահատել է եվրոյի միասնական գոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունը: Ըստ գործակալության վերլուծաբանների՝ հավանականությունը 1:3-ի է (կամ 33%):

Վերլուծաբանները նաև գտնում են, որ Եվրագոտու կազմից Հունաստանի դուրս գալը չի հանգեցնի եվրոպական արժութային միության փլուզմանը:

Նշենք, որ Հունաստանը Եվրագոտու կազմից կարող է դուրս գալ, եթե հրաժարվի իրականացնել տնտեսական բարեփոխումերի ծրագիրը:

Հիշեցնենք, որ Հունաստանը տնտեսական անկման մեջ է 2008 թվականից: 2011 թվականի արդյունքներով, ըստ նախնական գնահատականների, երկրի տնտեսությունը կրճատվել է 7%-ով:

Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկորդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին:

Share