Բաժին. Տնտեսական

ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 2,5%-ՈՎ

2012 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով, մարտ ամսվա տվյալների հետ համեմատած, Եվրագոտում մանրածախ առևտրի ծավալները կրճատվել են 1.1%-ով: Տարեկան կտրվածքով ցուցանիշը կրճատվել է 2,5%-ով:

Միևնույն ժամանակ, մանրածախ առևտրի ծավալները Եվրամիությունում ամսական կտրվածքով կրճատվել են 1.1%-ով, տարեկան կտրվածքով՝ 1.9%-ով:

Նշենք, որ մանրածախ առևտրի ծավալներն ամսական կտրվածքով աճել են միայն Ռումինիայում՝ 0,8%-ով, և Գերմանիայում՝ 0,6%-ով: Առավելագույն անկումը գրանցվել է Ավստրիայում՝ 3,5%-ով:

Ընթացիկ տարվա ապրիլին Եվրագոտում պարենային ապրանքների, խմիչքների և ծխախոտի վաճառքի ծավալները, 2011 թվականի միևնույն ժամանակահատվածի տվյալների հետ համեմատած, աճել են 0,3%-ով, իսկ ԵՄ-ում ցուցանիշը կրճատվել է 0,1%-ով:

Share