Բաժին. Տնտեսական

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ), Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչները, գնահատելով Պորտուգալիայի ներկայիս ընդհանուր տնտեսական դրությունը, եկել են այն եզրակացությանը, որ այս երկիրը կատարում է իր առջև դրված պարտականությունները և առաջընթաց է գրանցել տնտեսության կայունության հաստատման ուղղությամբ:

Արդյունքում, «Եռյակը» որոշել է Պորտուգալիային տրամադրել հերթական ֆինանսական օգնությունը:

Նշենք, որ ըստ համաձայնագրի՝ Պորտուգալիան կստանա 4,1 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն, որից 2,7 մլրդ եվրոն կտրամադրի ԵՄ-ը, իսկ 1,4 մլրդ եվրոն՝ ԱՄՀ-ն:

Փորձագետները գտնում են որ 2012 թվականի արդյունքներով Պորտուգալիայի ՀՆԱ-ն կկրճատվի 3%-ով:

Ըստ պաշտոնական կանխատեսումների՝ 2012 թվականի արդյունքներով երկրում գործազրկության մակարդակը կկազմի 15,5%, իսկ 2013 թվականին 16%:

Share