Բաժին. Տնտեսական

ԻՏԱԼԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Անցյալ շաբաթ Իտալիայում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը` Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում կայանալիք «Հայաստանի հնարավորությունները իտալական ընկերությունների համար» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մամուլի ծառայությունից՝ համաժողովի նպատակն էր բացահայտել Իտալական ընկերությունների հետ համագործակցության, մասնավորապես` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունները: Համաժողովին մասնակցում էին Վենետիկի կառավարության, գործարար շրջանակների, ինչպես նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչն

Համաժողովի ընթացքում ՀՀ պատվիրակության անդամները հանդես են եկել ելույթներով և իտալացի գործարարներին ներկայացրել Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները, Հայաստանի արդյունաբերության հիմնական ճյուղերը և դրանցում ներդրումներ կատարելու հնարավորությունները, ինչպես նաև արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության հիմնական դրույթները:

Համաժողովի ավարտին որոշվել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին կկազմակերպվի իտալացի գործարարների այցը Հայաստանի Հանրապետություն` տեղում ծանոթանալու Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հնարավորություններին և հանդիպելու համապատասխան ոլորտների ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ են ունեցել Վենետիկ քաղաքի իշխանության ներկայացուցիչների, գործարարների, ինչպես նաև հայկական համայնքի հետ: Հայաստանի պատվիրակության անդամները Վենետիկում մասնակցել են նաև «Զարգացման Հայկական Գործակալություն» ՓԲԸ-ի նոր ներկայացուցչական գրասենյակի հանդիսավոր բացմանը:

Share