Տնտեսական

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Իսպանիայի ՀՆԱ-ի աճը կազմել է 0.4%

Իսպանիայի ՀՆԱ-ն 2023-ի ապրիլ-հունիս ամիսներին նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0.4%-ով։ Այս մասին հայտնում է թագավորության Ազգային վիճակագրության ինստիտուտը։

Ըստ աղբյուրի՝ ՀՆԱ-ի տարեկան փոփոխությունը 1.8% է՝ նախորդ եռամսյակի 4.2%-ի դիմաց:

Բացի այդ հուլիսին Իսպանիայում տարեկան գնաճը կազմել է 2.3%՝ հունիսի 1.9%-ի դիմաց։ Նախորդ ամսվա ցուցանիշը ամենացածրն էր 2021-ի ապրիլից ի վեր։

Share