Բաժին. Տնտեսական

ՄՈՍԿՎԱ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 12%-ՈՎ

2011 թվականին, 2010 թվականի տվյալների հետ համեմատած, Մոսկվա այցելած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 12%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ցուցանիշն աճել է 21%-ով:

Հատկանշական է, որ զբոսաշրջիկների հիմնական մասը նախընտրել է 2 կամ 3 աստղանի հյուրանոցներ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2011 թվականին այս հյուրանոցների ծանրաբեռնվածությունն աճել է 600 հազար մարդով:

Share