Բաժին. Տնտեսական

ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 24%-ՈՎ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ համեմատած, ՀՀ-ում բնական հյութերի արտադրության ծավալներն աճել են 23,8%-ով և կազմել 4395.3 հազար լիտր:

Ննույն ժամանակահատվածում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալները կրճատվել են 22,9%-ով և կազմել 7494.4 հազար լիտր:

Share