Տնտեսական

Bloomberg. Կակաոյի հատիկների գները բարձրանում են մինչև 12 տարվա առավելագույնը

Կակաոյի հատիկների մեծածախ գները վերջին 12 տարիների ընթացքում բարձրացել են ռեկորդային մակարդակի: Bloomberg-ի փոխանցմամբ՝ շոկոլադ արտադրողները չեն բացառում գների հետագա բարձրացումը։

Հուլիսի 27-ին Նյու Յորքի ֆոնդային բորսայում կակաոյի ֆյուչերսների գինը կազմել է 3500 դոլար մեկ տոննայի դիմաց։ Վերջին անգամ մեկ տոննայի դիմաց գինը սահմանվել է մոտ 3700 դոլար 2011 թվականին։

Գործակալությունը գների աճը բացատրել է Արևմտյան Աֆրիկայի կակաոյի արտադրության անկմամբ, որն առաջացել է հորդառատ անձրևների և բույսերի փտման հետևանքով։ Օրինակ, Կոտ դ’Իվուարում 2023-ին կակաոյի հատիկների բերքը նախորդի համեմատ կկրճատվի 20%-ով, իսկ Գանայում սպասվում է, որ բերքը կլինի «պատմական միջինից ցածր»։

Շոկոլադի առաջատար արտադրողներ Lindt & Spruengli AG և Hershey Co. չեն բացառում կակաոյի գների հետագա աճը: Բացի այդ, ստեղծված իրավիճակն ընկերություններին կարող է ստիպել ոչ միայն բարձրացնել իրենց շոկոլադի արժեքն, այլև կրճատել շոկոլադե սալիկների չափերը։

Share