Տնտեսական

Եվրոպան 85%-ով համալրել է գազի պահեստարանները

Եվրոպական երկրներն իրենց ստորգետնյա պահեստարանները գազով են լցրել ավելի քան 85%-ով: Ըստ Gas Infrastructure Europe տվյալների՝ եթե ​​ներարկման ներկայիս մակարդակը պահպանվի, Եվրոպան կարող է իր պահեստարանները լրացնել մինչև նպատակային 90%-ը մինչև ջեռուցման սեզոն:

Եվրոպայում գազապահման օբյեկտներն այժմ լցված են 85.37%-ով: Դրանք պարունակում են ավելի քան 93 միլիարդ խորանարդ մետր գազ: Ավելի վաղ էներգետիկայի եվրոպական հանձնակատար Քադրի Սիմսոնը հայտարարել էր, որ Եվրոպան հույս ունի մինչև նոյեմբեր 90%-ով լցնել գազի պահեստարանները։

Անցյալ տարի ԵՄ գազապահեստարանների զբաղվածության գագաթնակետին՝ 95.64%-ին հասել է նոյեմբերի կեսերին. օբյեկտներն 90%-ի շեմին հասել են հոկտեմբերի սկզբին:

Share