Բաժին. Տնտեսական

ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ

Այսօր` հունիսի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունը որոշել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սևանի քաղաքային համայնքի սահմաններում գտնվող տարածքից 5.5 հեկտարը տրամադրել հանրային նոր լողափերի կազմակերպմանը։

Կառավարության պարզաբանմամբ՝ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախորդ տարի գործարկված երկու հանրային լողափերի ծանրաբեռնվածությունը ցույց է տվել, որ հանրությունը պահանջ և հետաքրքրություն է ցուցաբերում նոր մոդելի հանգստի կազմակերպման նկատմամբ։ Որոշմամբ ստեղծվող նոր լողափերը մարդկանց համար կստեղծեն հավասար, հասանելի և անվճար հնարավորություններ, տարածքներում կհիմնվեն լրացուցիչ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, և կբացվեն սեզոնային նոր աշխատատեղեր։

Share