Տնտեսական

ԵՄ-ն 2022-ի մարտից 733 միլիարդ եվրո է ծախսել ձեռնարկություններին պետական ​​աջակցություն ցուցաբերելու համար

ԵՄ երկրները 2022-ի մարտից 733 միլիարդ եվրո են ծախսել ուկրաինական հակամարտության պատճառով վնաս կրած բիզնեսներին պետական ​​սուբսիդավորման, ինչպես նաև կանաչ էներգիայի անցում կատարելու համար: Այս մասին հայտնում է Financial Times թերթը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այդ գումարի գրեթե կեսը Գերմանիայում է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիան (23%), երրորդը՝ Իտալիան (8%)։ Հատկացված միջոցներն առաջին հերթին ուղղվել են կիսահաղորդիչների, զինմթերքի, կարևոր հումքի արտադրությանը և կանաչ էներգիային անցնելուն աջակցելուն։ Ըստ թերթի՝ տրանշների նշված գումարը եղել է «վերջին տարիների ամենամեծերից», որին գերազանցել են միայն կորոնավիրուսի դեմ պայքարի համար վճարումները, որոնք ընդհանուր առմամբ կազմել են 900 միլիարդ եվրո։

Միևնույն ժամանակ, անանուն եվրոպացի դիվանագետները լրատվամիջոցին պատմել են, որ պետական ​​ծախսերի ավելացումը ձեռնտու է միայն միության խոշոր տնտեսություններին և նպաստում է համայնքի անդամ երկրների միջև անջրպետի ավելացմանը:

Share