Տնտեսական

ԵԱՏՄ-ը պլանավորում է առավել խորացնել Իրանի հետ առևտրային հարաբերությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարել է, որ Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին մշտական ​​համաձայնագրի տեքստն արդեն նախապատրաստվել է և պատրաստ է վավերացման ու խորհրդարաններում հաստատման։

Սլեպնևը IRNA գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ընթացակարգերն օպերատիվ կերպով կիրականացվեն։

Նրա խոսքով՝ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը հանգեցրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի կրկնապատկման։ Նոր լիարժեք ձևաչափով համաձայնագիրն, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարի, նաև կհանգեցնի առաջիկա տարիներին կողմերի միջև առևտրի կրկնապատկման։ Նա հույս է հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։

«Լավ պայմաններ են ստեղծվում շուկաներ փոխադարձ  հասանելիության համար։ Մենք ոչ միայն վերացրել ենք ապրանքների ավելի քան 90%-ի մաքսատուրքերը փոխադարձ առևտրում, այլև բարելավում ենք բիզնեսի պայմանները վարչական ընթացակարգերի առումով։ Նաև գործիքակազմեր են ստեղծվում համատեղ նախագծերի առաջխաղացման համար», – նշել է նա։

Share