Տնտեսական

Հայտարարվել է գծնշման ստուգման և ճանապարհային նշանների լուսաանդրադարձման գործակցի չափման սարքերի ձեռքբերման մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է սարքավորումների ձեռքբերման մրցույթ, որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել հետևյալ սարքավորումները՝

  1. Գծանշման տեսանելիության ստուգման սարք- Սարքավորումը նախատեսված է գիշերային և ցերեկային լուսաանդրադարձման գործակցի չափման համար՝ նորմատիվ իրավական ակտերին և ստանդարտներին համապատասխան:
  2. Ճանապարհային նշանների լուսաանդրադարձման գործակցի չափման սարք – Սարքավորումը նախատեսված է ճանապարհային նշանների լուսաանդրադարձման գործակցի չափման համար՝ նորմատիվ իրավական ակտերին և ստանդարտներին համապատասխան:
  3. Ճանապարհների գծանշման հաստության չափման սարք – Սարքավորումը պետք է չափի ներկի կամ ջերմապլաստիկի միջոցով իրականացված գծանշման հաստությունը՝ նորմատիվ իրավական ակտերին և ստանդարտներին համապատասխան:

Ապրանքները պետք է մատակարարվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան:  

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 17-ը՝ ժամը 16.00։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով https://armroad.am/am/procurement/tenders ։

Share