Տնտեսական

Օգոստոսի 1-ից Վրաստանը պատժամիջոցների պատճառով սահմանափակել է ամերիկյան մեքենաների մատակարարումը Ռուսաստան

Օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման և վերաարտահանման համար։ Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից:

«Օգոստոսի 1-ից սահմանափակումներ են մտցվել ԱՄՆ-ից Վրաստան ներկրվող ավտոմեքենաների դեպի ՌԴ արտահանման/վերաարտահանման վրա, իսկ սեպտեմբերի 26-ից սահմանափակումներ են մտցվելու Եվրոպայից ներկրվող մեքենաների նկատմամբ, ինչպես նախատեսված է պատժամիջոցների 11-րդ փաթեթով»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հունվար-հունիսին հանրապետությունը Ռուսաստանի Դաշնություն է արտահանել ավելի քան 3.7 հազար ավտոմեքենա՝ ավելի քան 52 մլն դոլար ընդհանուր արժեքով։

Հիշեցնենք՝ Եվրամիությունը պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում արգելք է դրել Ռուսաստանին 1.9 լիտրից ավել շարժիչի ծավալով նոր և օգտագործված մեքենաների, ինչպես նաև էլեկտրական մեքենաների և հիբրիդների մատակարարման վրա։

Share