Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-մայիսին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 3.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 14,612.6 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 3.7%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 0.9%-ով և կազմել 4,949.1 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 17.6% և կազմել 1,101.6 տոննա։

Share