Բաժին. Տնտեսական

IATA-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիան (IATA) վերանայել է եվրոպական ավիափոխադրողների՝ 2012 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ իր կանխատեսումները: IATA-ի նոր կանխատեսման համաձայն՝ 2012 թվականին եվրոպական ավիափոխադրողները կկրեն 1,1 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս: Փորձագետները գտնում են, որ բացասական ֆինանսական արդյունքները պայմանավորված կլինեն Եվրագոտու ճգնաժամով: Հիշեցնենք, որ ավելի վաղ արված կանխատեսման համաձայն՝ ցուցանիշը պետք է կազմեր 600 մլն ԱՄՆ դոլար:

IATA-ի կանխատեսման համաձայն՝ 2012 թվականին միջազգային ավիափոխադրողների տարեկան հասութը կկազմի 631 մլրդ ԱՄՆ դոլար:

Share