Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԿԱՌՈՒՑԻ 70 ՆՈՐ ՕԴԱԿԱՅԱՆ

Չինաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2015 թվականը կառուցել 70 նոր օդակայան և վերանորոգել 101-ը: Այս մասին հաղորդում է Market Watch-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Չինաստանը պլանավորում է տարեկան գնել մոտ 300 նոր ինքնաթիռ:

Նշենք, որ այժմ Չինաստանում գործում է 180 օդակայան:

Share