Բաժին. Տնտեսական

S&P-Ն ԿԿՐՃԱՏԻ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը չի բացառում մոտ ապագայում Հնդկաստանի վարկանիշի իջեցումը: Այս մասին նշվում է գործակալության պաշտոնական հաշվետվության մեջ: 

Standard & Poor’s-ի վերլուծաբանների պնդմամբ՝ վարկանիշի պահպանման համար Հնդկաստանը պարտավոր է կանխել տնտեսական ցուցանիշների անկումը:

Ներկայում Հնդկաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը գտնվում է BBB- մակարդակում, կարճաժամկետ վարկանիշը՝ A-3 մակարդակում: Վարկանիշների գծով կանխատեսումը «բացասական է»:

Share