Բաժին. Տնտեսական

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 20%-ՈՎ

Նոբելյան մրցանակը կրճատվել է շուրջ 20%-ով և սահմանվել 1,1 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը:

Նոբելյան հանձնաժողովն իր այս որոշումը պարզաբանել է 2011 թվականի արդյունքներով Նոբելյան հիմնադրամի կրած ֆինանսական վնասներով:

Նոբելյան մրցանակը շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին` Ալֆրեդ Նոբելի շնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի ոլորտում արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։

Ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի` տնտեսագիտության համար մրցանակ չի նախատեսվել: Տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար մրցանակ տրվում է 1969 թվականից` Շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ:

Share