Բաժին. Տնտեսական

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՆ Է

2012 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսության իրական հատվածում ուղղակի օտարերկրյա  ներդրումները կազմել են 269 մլն ԱՄՆ դոլար: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 55%-ով: Միևնույն ժամանակ, 2010 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ ցուցանիշի աճը կազմել է 62%:

Ինչպես հաղորդում են Վրաստանի պաշտոնական աղբյուրները՝ հաշվետու երեք ամիսներին Վրաստանի տնտեսությունում, ընդհանուր առմամբ, ներդրումներ են իրականացվել 61 երկրից: Նշենք, որ 2011 թվականին ցուցանիշը կազմել էր 56, 2010 թվականին՝ 53:

Հաշվետու եռամսյակի արդյունքներով Վրաստանի տնտեսությունում խոշորագույն ներդրող երկիրը Գերմանիան է (131.1 մլն ԱՄՆ դոլար): Այնուհետև գալիս են Թուրքիան  (32.2  մլն ԱՄՆ դոլար) և Մեծ Բրիտանիան (27.3 մլն ԱՄՆ դոլար):

Ոլորտային կտրվածքով՝ առավել մեծ ծավալի ներդրումներ ուղղվել են Վրաստանի վերամշակող արդյունաբերության ճյուղեր ( 54 մլն ԱՄՆ դոլար):

Share