Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԵՎՐԱԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ

Համաշխարհային բանկի նոր կանխատեսման համաձայն՝ 2012 թվականին Եվրագոտու իրական ՀՆԱ-ն կկրճատվի 0,3%-ով: Միևնույն ժամանակ, սպասվում է, որ 2013 թվականին Եվրագոտում կգրանցվի 0,7%, իսկ 2014 թվականին՝ 1,4% տնտեսական աճ:

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ ընթացիկ տարում եվրոպական արժույթի միասնական գոտում սպասվող տնտեսական անկումը պայմանավորված է տարածաշրջանում տիրող անկայունությամբ և անորոշությամբ:

Նշենք, որ Համաշխարհային բանկն (ՀԲ) անփոփոխ է թողել համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Սպասվում է, որ 2012 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.5%-ով, 2013 թվականին՝ 3%-ով, իսկ 2014 թվականին՝ 3.3%-ով:

Share